Թուրք լրագրողներին ձերբակալել են «Էրդողանը մահացել է» վերնագրի համար
«Aydin Denge» թերթի երեք լրագրողների ձերբակալման պատճառ է դարձել Գյուլշեն Էրդողան անունով կնոջ մահվան մասին հրապարակումը: Սոցիալական ցանցերում այն ուղեկցվել է «Էրդողանը մահացել է» գրառմամբ պատկերով, թեև հոդվածում խոսքը երկրի նախագահի մասին չէր:
Այդըն քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել ապակողմնորոշող տեղեկատվության հրապարակային տարածման հոդվածով․ Թուրքիայի Քրեական օրենսգիրքը սրա համար նախատեսում է 1-ից 3 տարվա ազատազրկում:



