ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թունբերգին մեղադրանք է առաջադրվել Ստոկհոլմում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությանը չենթարկվելու համար

Թունբերգին մեղադրանք է առաջադրվել Ստոկհոլմում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությանը չենթարկվելու համար

Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին մեղադրանք է առաջադրվել 2024 թվականի մայիսին Ստոկհոլմում պաղեստինամետ բողոքի ցույցի ժամանակ իրավապահներին չենթարկվելու համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ինչպես հաղորդվում է՝ 2024-ի մայիսին Ստոկհոլմի տեխնոլոգիական թագավորական ինստիտուտում բողոքի ցույց է տեղի ունեցել ի պաշտպանություն Պաղեստինի, միջոցառումը չի համաձայնեցվել ոստիկանության հետ։

«Գրեթե բոլոր ցուցարարներին ոստիկանները բերման են ենթարկել տեղում, նրանցից 7-ին, այդ թվում՝ Գրետա Թունբերգին, մեղադրանք է առաջադրվել ոստիկանությանը չենթարկվելու համար», - ասված է հաղորդագրության մեջ։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Թունբերգն աղմկել է, բղավել, թակել պատուհանները և չի լսել ոստիկանության հորդորները։

Նշենք, որ Թունբերգը պարբերաբար մասնակցում է տարբեր բողոքի ակցիաների ոչ միայն Շվեդիայում, այլ նաև այլ երկրներում։ 

  • Կիսվել: