«Ծանրացուցիչ հանգամանք»՝ Ռուսաստանում առանց իրավունքի գտնվող միգրանտների համար․ Նոր օրենք կքննարկեն Պետդումայում
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որով առաջարկվում է Ռուսաստանում ապօրինի գտնվող միգրանտների կողմից վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում որպես ծանրացուցիչ հանգամանք դիտարկել այն փաստը, որ նրանք առանց իրավունքի են գտնվում երկրի տարածքում։
Օրինագիծը հեղինակել են ու կառավարությանը ներկայացրել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից մի խումբ պատգամավորներ՝ առաջարկելով փոփոխություններ կատարել «Ռուսաստանի Դաշնության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում», և Ռուսաստանում միգրանտների՝ անօրինական հիմքով գտնվելու փաստը, նրանց կողմից իրավախախտումներ անելու դեպքում, դիտարկել որպես ծանրացուցիչ հանգամանք։
Նշենք, որ ըստ ՌԴ օրենսդրության, օտարերկրյա քաղաքացու ապօրինի ներկայությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում ենթադրում է առանձին հանցակազմ։