Թրամփը սոցցանցում կիսվել է գրառմամբ, որով կոչ է արվում սպանել գործարք չկնքող իրանցի պաշտոնյաներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր «Truth Social» սոցիալական ցանցի էջում կիսվել է The Washington Post-ի սյունակագիր Մարկ Թիսենի գրառմամբ, որտեղ վերջինս կոչ է արել սպանել այն իրանցի պաշտոնյաներին, ովքեր չեն ցանկանում համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ, գրում է APA-ն:
Գրառման մեջ սյունակագիրը նշել է, որ Իրանում կա երկու խումբ՝ մեկն աջակցում է համաձայնագրին, իսկ մյուսը դեմ է դրան:
«Եկեք սպանենք նրանց, ովքեր չեն ցանկանում համաձայնագիր ստորագրել»,-գրել է Թիսենը։


