կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Թրամփը մտադիր է Ուկրաինային և Ռուսաստանին լծակներ տալ բանակցությունների համար. Քելոգ

Թրամփը մտադիր է Ուկրաինային և Ռուսաստանին լծակներ տալ բանակցությունների համար. Քելոգ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ուկրաինային և Ռուսաստանին լծակներ տալ բանակցությունների համար՝ Fox News-ի հետ հարցազրույցում ասել է խաղաղության հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։

Նա նշել է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը բխում է բոլորի, այդ թվում՝ ԱՄՆ-ի շահերից։ Նա շեշտել է, որ հրադադարը և մշտական խաղաղությունը կարելի է ձեռք բերել ոչ թե տարիների, այլ ամիսների ընթացքում:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ «շատ լուրջ» քննարկումների մեջ է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ Նա խոստացել էր, որ կխոսի Վլադիմիր Պուտինի հետ և, հնարավոր է, «ինչ-որ նշանակալի բանի հասնի»։

  • Կիսվել: