երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ մաքսատուրքերի վերաբերյալ արձագանքները

Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ մաքսատուրքերի վերաբերյալ արձագանքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել ապրիլի 2-ին հայտարարված մաքսատուրքերը, այս մասին նա գրել է Truth Social-ում։

«Մենք հսկայական ֆինանսական դեֆիցիտ ունենք Չինաստանի, Եվրամիության և շատ ուրիշների հետ: Միակ լուծումը մաքսատուրքերն են, որոնք այժմ տասնյակ միլիարդավոր դոլարներ են բերում ԱՄՆ-ին: Դրանք արդեն գործում են, և դա հիանալի տեսարան է»,- ասել է Թրամփը:

Նա նաև հույս է հայտնել, որ մի օր թերահավատները կհասկանան, թե որքանով են ձեռնտու այդ միջոցները ԱՄՆ-ի համար։

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է 185 երկրների և տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ռուսաստանն այս ցուցակում չկա։

Ճապոնական Nikkei ինդեքսը երկուշաբթի սակարկությունների բացումից անմիջապես հետո ընկել է ավելի քան 8%-ով, քանի որ ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի կողմից սահմանած մաքսատուրքերը: Հոնկոնգի ֆոնդային բորսան բացվել է 9% անկումով՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմի նոր փուլի ֆոնին. Կտրուկ անկում է նկատվել նաև մայրցամաքային Չինաստանի ֆոնդային բորսաներում։

«Ես չեմ ուզում, որ ամեն ինչ անկում ապրի, բայց երբեմն պետք է հաբեր ընդունել՝ խնդիրները շտկելու համար», - ասել է Թրամփը լրագրողներին, հայտնում է Reuters-ը:

  • Կիսվել: