Թրամփը կանխել է Իսրայելի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա. NYT
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելափակել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա պլանավորված հարձակումը՝ նախընտրելով դիվանագիտական ճանապարհով հասնել Իրանի միջուկային ծրագրի սահմանափակմանը։ Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Իսրայելը դեռևս 2024թ. մայիսին մշակել է հարձակման ծրագիր՝ նպատակ ունենալով առնվազն մեկ տարով հետ մղել Իրանի միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը։ Սակայն հարձակման հաջող իրականացումը կախված էր ԱՄՆ-ի ռազմական և տեխնիկական աջակցությունից, ինչպես նաև՝ Իսրայելին Իրանից եկող հնարավոր հակահարվածներից պաշտպանելու անհրաժեշտությունից։ Երկարատև քննարկումներից հետո Թրամփը որոշում է կայացրել չաջակցել հարձակմանը և փոխարենը սկսել բանակցություններ Իրանի հետ։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են կիրականացրել Օմանում։ Երկու կողմերն էլ բանակցությունները բնութագրել են որպես «դրական» և «կառուցողական»։ Ակնկալվում է, որ բանակցությունների երկրորդ փուլը կկայանա առաջիկա շաբաթ օրը։ Ըստ գործընթացին մոտ կանգնած աղբյուրի՝ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Հռոմում։