Թրամփը Իրանին սպառնացել է «շատ ուժեղ» հարվածով, եթե պարզվի, որ այն կապ ունի Flydubai-ի օդաչուի հարձակման հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Իրանը «շատ ուժեղ հարված կստանա», եթե պարզվի, որ ներգրավված է Flydubai-ի՝ Իսրայել մեկնող չվերթի վրա հարձակման մեջ։
Նախորդ օրն ինքնաթիռում տեղի էին ունեցոկ դրամատիկ իրադարձություններ. ուղևորներն օգնել էին կանխել ինքնաթիռի վթարը, որն արտակարգ վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։ Դրանից հետո ինքնաթիռում գտնվող իսրայելացիների մեծ մասը վերադարձել է տուն։
Թրամփի հայտարարությունը հնչել է միջադեպի և ահաբեկչության միջև հնարավոր կապի վերաբերյալ ԱՄԷ-ում սկսված հետաքննության և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն հայտարարության ֆոնին, որ կասկածյալը ենթարկվել է «իսլամական արմատականության» ազդեցությանը։
ԱՄՆ նախագահի սպառնալիքները հնչել են տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության մեծ աճի ֆոնին։
Axios-ի տվյալներով՝ Վաշինգտոնը վերջերս Սաուդյան Արաբիայում և Կատարում տեղակայել է Patriot հրթիռների լրացուցիչ մարտկոցներ՝ Իրանի հնարավոր հարձակումից հիմնական էներգետիկ օբյեկտները պաշտպանելու համար։
Ամերիկյան պորտալը նաև հայտնել է, որ USS Theodore Roosevelt ավիակիրը և դրան ուղեկցող հարվածային խումբն ուղևորվում են Մերձավոր Արևելք, որտեղ կարող են միանալ տարածաշրջանում արդեն իսկ գտնվող ամերիկյան երկու մարտական խմբին։



