կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Թրամփը հրաժարվել է Հարիսի հետ հեռուստաբանավեճից

Թրամփը հրաժարվել է Հարիսի հետ հեռուստաբանավեճից

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է փոխնախագահ Քամալա Հարիսի հետ նոր հեռուստաբանավեճից։ Նախագահի հանրապետական ​​թեկնածուն դրա մասին գրել է Truth սոցիալական ցանցում՝ ի պատասխան հոկտեմբերի 24-ին կամ 27-ին հեռուստաբանավեճեր կազմակերպելու Fox News-ի առաջարկին։

«Գործընթացն արդեն շատ հեռուն է գնացել, քվեարկությունն արդեն սկսվել է՝ ռևանշ չի լինելու, գրել էԹրամփը՝ հավելելով, որ Հարիսը վերջերս հայտարարել է, որ Բայդենից տարբերվող այլ բան չի անի, ինչն, ըստ Թրամփի նշանակում է, որ բանավեճ անցկացնելն իմաստ չունի։

Թրամփը հայտարարել է, որ ընդունել է Fox News-ի նախկին հրավերը սեպտեմբերի 4-ին Հարիսի հետ հեռուստաբանավեճի համար, սակայն Հարիսը մերժել է: Նա միաժամանակ նշել է, որ ընտրողների շրջանում՝ հատկապես առանցքային նահանգներում, իր ժողովրդականությունն աճում է։

Սեպտեմբերի 10-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցավ հեռուստաբանավեճ Հարիսի և Թրամփի միջև։ Դրանք կազմակերպել էր ABC News-ը։ Դրանցից հետո Թրամփը հայտարարել էր, որ հրաժարվում է բանավեճերի նոր փուլ անցկացնելուց, քանի որ «չափազանց ուշ է»։ Փոխնախագահն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է իր հակառակորդի հետ հեռուստաբանավեճերի նոր փուլի։ ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 5-ին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: