շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Թրամփը հայտնել է Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մասին

Թրամփը հայտնել է Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա նշել է, որ քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը: Թրամթը հույս է հայտնել, որ ռազմական գործողություններն արագ կավարտվեն։

Հարցին, թե քանի անգամ է շփվել ՌԴ նախագահի հետ՝ Թրամփը պատասխանել է. «Գերադասում եմ ոչինչ չասել»:

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինը «ցանկանում է, որ մարդիկ դադարեն զոհվել»։

Թրամփի խոսքով՝ ինքը հակամարտությանը վերջ տալու կոնկրետ ծրագիր ունի։

«Հուսով եմ, որ դա արագ կլինի: Մարդիկ ամեն օր զոհվում են... Ես ուզում եմ վերջ տալ այս անիծյալ բանին»,-ասել է նա։

Թրամփը նաև հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ 500 միլիոն դոլարով գործարք կնքել հազվագյուտ հանքանյութերի և գազի հասանելիության վերաբերյալ։

  • Կիսվել: