Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից
Նոր մաքսատուրքերի շնորհիվ ԱՄՆ-ն օրական վաստակում է մինչև 3 միլիարդ դոլար։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցում։
«Մաքսատուրքերի հետ կապված իրադրությունը շատ լավ վիճակում է։ Արժեզրկումը նվազում է։ Ամերիկացիներն ավելի շատ փող ունեն, երկիրն ավելի շատ փող ունի։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք օրական 2-3 միլիարդ դոլար ենք ստանում», - ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, Politico-ն, հիմնվելով ավելի քան տասնհինգ երկրների դիվանագետների հետ զրույցների վրա, եկել է այն եզրակացության, որ Միացյալ Նահանգների միջազգային առևտրային գործընկերները չեն հասկանում ամերիկյան վարչակազմի նպատակները, որը ներմուծման մաքսատուրքեր է սահմանում։
Դիվանագիտական աղբյուրները ինչպես ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից, այնպես էլ Եվրամիության երկրներից շփոթված են Թրամփի վարչակազմի մաքսատուրքերից՝ ասելով, որ Սպիտակ տան շարժառիթները պարզ չեն: