չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Թրամփը հասկացրել է, որ հանքարդյունաբերության գործարքը բավարար չէ Կիևին օգնությունը վերսկսելու համար. աղբյուր

Թրամփը հասկացրել է, որ հանքարդյունաբերության գործարքը բավարար չէ Կիևին օգնությունը վերսկսելու համար. աղբյուր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին մասնավոր կերպով հասկացրել է, որ Վաշինգտոնի և Կիևի միջև ստորագրվող հանքարդյունաբերության պայմանագիրը բավարար չէ երկրի հետ օգնության ցուցաբերման և հետախուզական տվյալների փոխանակման վերականգնման համար: Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրների:

Նշվում է, որ Թրամփը ցանկանում է, որ գործարքը, որը ԱՄՆ-ին մասնաբաժին կտա Ուկրաինայի հանքային պաշարներում, ստորագրվի, բայց նա նաև ցանկանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վերաբերմունքի փոփոխություն տեսնել խաղաղ բանակցությունների նկատմամբ՝ ներառյալ զիջումների գնալու պատրաստակամությունը, ինչպիսին Ռուսաստանին տարածք հանձնելն է, ասել են աղբյուրները։

Ըստ պաշտոնյաների՝ Թրամփը նաև ցանկանում է, որ Զելենսկին քայլեր ձեռնարկի Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար և, հավանաբար, որ հեռանա երկրի ղեկավարի պաշտոնից։

Պաշտոնյաները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները նախկինի պես պաշտպանական բնույթի հետախուզական տվյալներ է տրամադրում Ուկրաինային, այսինքն՝ տեղեկատվություն, որն օգնում է Ուկրաինային պաշտպանվել հարձակումներից՝ սա պատճառաբանելով նրանով, որ նախկինի պես նրանք պարտավոր են զգուշացնել: Բայց տեղեկություններ չեն տրամադրում, թե ինչպես հարվածել ռուսաստանյան թիրախներին։

  • Կիսվել: