երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները

Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին հրամայել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները: Այս մասին տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Նշվում է, որ, ըստ Թրամփի, նման վարժանքները ոչ միայն թանկ են, այլև թշնամական ազդանշան են ուղարկում Հյուսիսային Կորեային, որի առաջնորդը բարյացակամ է տրամադրված իր նկատմամբ և սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար:

 Թրամփը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Հարավային Կորեան հրաժարվել է օգնել ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտության հարցում:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները զգալիորեն կկրճատի Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները: Թրամփը նշել էր, որ դրա պատճառներից մեկը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր «շատ լավ հարաբերություններն» են:

 

  • Կիսվել: