Թրամփը հակված է Սիրիայի արևելքում թողնվի մոտ 200 մարդուց բաղկացած զորակազմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Սիրիայի արևելքում թողնվի մոտ 200 մարդուց բաղկացած զորակազմ, գրում է The New York Times թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Ենթադրվում է, որ խոսքը հատուկ նշանակության զորքերի մասին է: Նրանք կմասնակցեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, նաև «կարգելափակեն ռուսական ուժերի և սիրիական կառավարության կազմավորումների առաջխաղացումը» դեպի նավթաբեր շրջաններ: Ամերիկացի զինվորականները կօգնեն քրդերին պահպանել վերահսկողությունն այդ շրջանների նկատմամբ:
Նշվում է, որ ամերիկյան այդ ուժերը կարող էին տեղակայվել Սիրիայի և Իրաքի միջև սահմանում: