շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Թրամփը՝ գաղտնի նամակագրության արտահոսքի մասին

Թրամփը՝ գաղտնի նամակագրության արտահոսքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սատարել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Մայք Ուոլցին, երբ The Atlantic հանդեսի գլխավոր խմբագիրը թյուրիմացաբար հայտնվել է Signal հաղորդագրության հավելվածի մասնավոր բարձր մակարդակի չաթում, որտեղ քննարկվում էին ռազմական ծրագրեր, հայտնում է NBC News-ը:

Ըստ աղբյուրի՝ Թրամփը, մասնավորապես, ասել է. «Մայքլ Ուոլցը դաս քաղեց, և նա հիանալի մարդ է»:

Թրամփի մեկնաբանություններն առաջինն էին այն բանից հետո, երբ The Atlantic-ը հրապարակեց մի նյութ, որտեղ մանրամասն նկարագրվում էր, թե ինչպես է լրագրող Ջեֆրի Գոլդբերգը պատահաբար ավելացվել մասնավոր հաղորդագրությունների հավելվածի խմբակային չաթում, որտեղ քննարկվում էին Եմենին ուղղված ռազմական հարվածների ծրագրերը:

Թրամփը հայտարարել է, որ Գոլդբերգի ներկայությունը չաթում ռազմական գործողության վրա «ոչ մի ազդեցություն» չի ունեցել։

Հարցին, թե ինչ են իրեն ասել Գոլդբերգին Signal չաթում ավելացնելու մասին, Թրամփը պատասխանել է. «Դա Մայքլի մարդկանցից մեկն էր հեռախոսով: Աշխատակիցներից մեկն ուներ իր համարը»։

ԱՄՆ նախագահը միաժամանակ վստահություն է հայտնել իր թիմին՝ հայտարարելով, որ իրեն չեն վրդովեցրել The Atlantic-ի հրապարակմանը նախորդած իրադարձությունները։

  • Կիսվել: