Թրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի
Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդները համաձայնել են, որ Իրանը պետք է կատարի միջուկային զենք չմշակելու իր պարտավորությունը, շաբաթ օրը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած պետական այցից հետո։
«Երկու երկրների (Չինաստանի և Միացյալ Նահանգների – խմբ.) առաջնորդները համաձայնության եկան, որ Իրանը պետք է կատարի միջուկային զենք չմշակելու իր պարտավորությունը», – ասվում է հեռուստաալիքի կողմից հրապարակված հայտարարության մեջ։
Սի Ծինփինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, սեպտեմբերի 23-ից 25-ը պետական այցով կայցելի Միացյալ Նահանգներ։



