Թրամփը երկրից կարտաքսի «վարակիչ հիվանդություններ ունեցող» միգրանտներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նոր կանոններ սահմանել, ըստ որոնց՝ անօրինական միգրանտները կարտաքսվեն երկրից՝ վարակիչ հիվանդությունների տարածման ենթադրյալ սպառնալիքի պատճառով։ Այս մասին տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:
Մասնավորապես նշվում է, որ որպես հիմք ընդունելով մտավախությունը, որ անօրինական միգրանտները կարող են տարածել վարակիչ հիվանդություններ, օրինակ՝ այնպիսին, ինչպիսին տուբերկուլյոզն է՝ ԱՄՆ Առողջապահության ննախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը պատրաստվում է հրամանագիր արձակել, համաձայն որի՝ ներգաղթյալները, որոնք անօրինական ճանապարհով փորձում են ԱՄՆ մուտք գործել, կհամարվեն հանրային առողջության համար սպառնալիք։
Նոր հրամանագրով իրաավասու մարմիններին լիազորություն կտրվի, առանց օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, արտաքսել միգրանտներին ԱՄՆ-ից:
Ավելիի վաղ հայտնել էինք, որ Թրամփը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել էր, որ սկսում է միլիոնավոր միգրանտների վտարման գործընթաց։