երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Թրամփը դժգոհ է ուկրաինական հակամարտության երկու կողմերի հայտարարություններից. Սպիտակ տուն

Թրամփը դժգոհ է ուկրաինական հակամարտության երկու կողմերի հայտարարություններից. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն է հայտնել ուկրաինական հակամարտության երկու կողմերի հայտարարություններից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահն աներևակայելի ջանասիրությամբ աշխատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագիր ունենալու համար: Եվ նա արտահայտել է իր հիասթափությունը այս հակամարտության երկու կողմերի առաջնորդների կողմից հնչող արտահայտությունների առնչությամբ։

Նա խոսել է այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա այս հակամարտությունը դադարեցնելու համար: Նա շարունակում է քրտնաջան աշխատել դա անելու համար: Եվ մեր թիմերը շարունակում են փոխգործակցությունը»:

  • Կիսվել: