Թրամփը Բայդենին Հարիսով փոխարինելը պետական հեղաշրջում է անվանել
Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին փոխնախագահ Քամալա Հարիսով փոխարինելը որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու, նման էր պետական հեղաշրջման: Նման կարծիք է հայտնել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը լեհական TV Republika հեռուստաալիքի եթերում։
«Քամալա Հարիսը սարսափելի թեկնածու է: Նա չպետք է թեկնածու լինի, քանի որ, անկեղծ ասած, [Ջո] Բայդենը հաղթել է փրայմերիզում»,- ասել է Թրամփը։ «Նա ոչ մի ձայն չի ստացել, իսկ Բայդենը ստացել է 14 միլիոն ձայն։ Նրանից խլեցին այդ ձայները, կարծես դա պետական հեղաշրջում էր։ Նրանից դա խլեցին այնպես, ինչպես երեխայից կոնֆետ վերցնեին»,- պարզաբանել է ամերիկացի նախկին առաջնորդը։