չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Թրամփն Ուզբեկստանի նախագահին հրավիրել է միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»

Թրամփն Ուզբեկստանի նախագահին հրավիրել է միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին հրավիրել է միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին», հայտնել է նրա մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

Ասադովն իր տելեգրամյան ալիքում, մասնավորապես, նշել է. «Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը պաշտոնական հրավեր է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ միանալու Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդման և հակամարտությունների լուծման միջազգային նախաձեռնությանը»:

Նա հավելել է, որ հանրապետությունը հրավիրվել է միանալու «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ։

«Մեր պետության ղեկավարը նամակ է հղել ամերիկացի գործընկերոջը՝ հայտնելով Ուզբեկստանի պատրաստակամությունը միանալ «Խաղաղության խորհրդին»՝ որպես հիմնադիր անդամ։ Իր ուղերձում մեր երկրի նախագահը նշել է, որ այս նախաձեռնությունը դիտվում է որպես կարևոր քայլ Մերձավոր Արևելքում երկարատև հակամարտությունների լուծման և հսկայական տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման գործում»,-նշել է Ուզբեկստանի նախագահւ մամուլի քարտուղարը:

  • Կիսվել: