Թրամփն իր ու Պուտինի հեռախոսազրույցն արդյունավետ է անվանել
Իմ այսօրվա հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ արդյունավետ էր, մենք համաձայնեցինք անհապաղ զինադադարի մասին բոլոր էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտներում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Մենք քննարկել ենք Խաղաղության պայմանագրի բազմաթիվ տարրեր, ներառյալ այն փաստը, որ հազարավոր զինվորներ են մահանում, և որ թե՛ նախագահ Պուտինը և թե՛ նախագահ Զելենսկին կցանկանային տեսնել դրա ավարտը։ Հիմա այս գործընթացը մտել է ամբողջ ուժի մեջ, և մենք, հուսով եմ, հանուն ողջ մարդկության՝ գործը բարեհաջող կավարտենք»,-նշել է նա։