ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թրամփն այս շաբաթ ՌԴ-ից պատասխան է ակնկալում Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ

Թրամփն այս շաբաթ ՌԴ-ից պատասխան է ակնկալում Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հույս ունի այս շաբաթ Ռուսաստանից պատասխան ստանալ Ուկրաինայում հրադադարի հարցի վերաբերյալ։

«Մենք այս շաբաթ կլսենք այդ մասին Ռուսաստանից»,- ասել է Թրամփը և հավելել, որ փորձում է «կանգնեցնել» Ռուսաստանին, քանի որ այն շատ ավելի մեծ ռազմական տերություն է, քան Ուկրաինան»: Նրա խոսքը մեջբերում է Bloomberg-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը Fox News-ի եթերում «շատ կարևոր» է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր երեք հանդիպումներից վերջինը:

Սակայն, ըստ բանագնացի, «դեռ պետք է սպասել» վերջնական որոշմանը։ Ուիթքոֆը պարզաբանել է, որ խաղաղության համաձայնությանը հասնելու համար պետք է լուծվեն մի շարք բարդ հարցեր, մասնավորապես՝ անվտանգության ապահովման և Ուկրաինային ՆԱՏՕ չընդունելու խնդիրները։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ի պատասխան Ուիթքոֆի հայտարարությանը Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ համաձայնության մասին, ասել է. «Դեռևս որևէ համաձայնագիև հստակ ուրվագիծ չկա, բայց կա այդ ուղղությամբ շարժվելու քաղաքական կամք»։

  • Կիսվել: