Թրամփն առաջարկում է Չինաստանից և Բրազիլիայից խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է Ուկրաինայում հրադադարի գծի երկայնքով Չինաստանից և Բրազիլիայից խաղաղապահ ուժեր տեղակայել: Նրանք, ըստ Թրամփի, որոնք այնտեղ կլինեն ԵՄ երկրների զինվորականների հետ միասին, տեղեկացնում է The Economist-ը։
Նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Մյունխենում եվրոպացի պաշտոնյաների հետ շփումների ժամանակ ասել էն, որ միայն եվրոպացիներից կազմված ուժերն ավելի պակաս արդյունավետ կլինեն Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի դեպքում։ Միևնույն ժամանակ, ԵՄ առաջնորդները մտադիր են Փարիզում կայանալիք արտակարգ գագաթնաժողովում քննարկել Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու կոնկրետ ծրագրերը:
Ըստ իրավիճակին ծանոթ աղբյուրների՝ հավաքի գլխավոր թեման կլինի Ուկրաինայում զորքերի հնարավոր տեղակայումը ոչ թե ապագա հրադադարի գծի երկայնքով, այլ դրա հետևում՝ որպես խաղաղության համաձայնագրի կիրարկման երաշխիք։