Թրամփն ակնկալում է, որ Իլոն Մասկը Պենտագոնում միլիարդավոր դոլարների խարդախության և չարաշահումների փաստեր կհայտնաբերի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկն իր անցկացրած աուդիտի ժամանակ Պենտագոնում միլիարդավոր դոլարների խարդախության և չարաշահումների փաստեր կհայտնաբերի: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում:
Թամփը, մասնավորապես, նշել է. «Շատ շուտով, միգուցե 24 ժամից պատրաստվում եմ նրան ասել, որ նա ստուգի կրթության նախարարությունը: Հետո ես կգնամ բանակ։ Եկեք ստուգենք զինվորականներին։ Մենք պատրաստվում ենք միլիարդավոր, հարյուր միլիոնավոր դոլարների խարդախությունների և չարաշահումների փաստեր հայտնաբերել»:
Նշվում է, որ Պենտագոնի բյուջեն կազմում է տարեկան մոտ 1 տրիլիոն դոլար։ Դեկտեմբերին այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենն օրինագիծ էր ստորագրել, որը նախատեսում է 895 միլիարդ դոլարի պաշտպանական ծախսեր սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա համար: