Թրամփի՝ մաքսատուրքեր սահմանելուց հետո Volkswagen-ը հայտարարել է, որ փորձում է խուսափել առևտրային հակամարտությունից
Գերմանական Volkswagen-ը բանակցությունների հույս ունի, որպեսզի խուսափի առևտրային հակամարտությունից, ասվում է Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողի կիրակի օրվա հայտարարության մեջ, որն արվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտնում է Reuters-ը։
«Մաքսատուրքերի հայտարարումից հետո մենք գնահատում ենք հնարավոր բոլոր հետևանքները ավտոմոբիլային արդյունաբերության և մեր ընկերության վրա։ Մենք ակնկալում ենք կառուցողական բանակցություններ առևտրային գործընկերների միջև՝ պլանավորման անվտանգությունն ու տնտեսական կայունությունն ապահովելու և առևտրային հակամարտությունից խուսափելու համար»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Թրամփը 25% մաքսատուրք էր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար, ինչպես նաև լրացուցիչ 10% մաքսատուրք չինական ապրանքների համար։