ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թրամփի հաղթանակը 64 միլիարդ դոլարի եկամուտ է բերել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց. Bloomberg

Թրամփի հաղթանակը 64 միլիարդ դոլարի եկամուտ է բերել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց. Bloomberg

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից տասի կարողությունը ռեկորդային աճ է գրանցել ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում անելով աշխարհի միլիարդատերերի ինդեքսին:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ միլիարդատերերի կարողությունն ավելացել է 63,5 միլիարդ դոլարով: Եկամտի աճի առումով առաջին տեղում է հայտնվել գործարար Իլոն Մասկը, որի կարողությունը հասել է 290,3 միլիարդ դոլարի։ Նրան հաջորդում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը հասել է 228,3 միլիարդ դոլարի։ Աճել է նաև ամերիկյան Oracle տեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Լարի Էլիսոնի եկամուտը. նրա կարողությունը հասել է 193,5 միլիարդ դոլարի։

Ի թիվս այլ գործարարների, Bloomberg-ը թվարկում է նաև Բիլ Գեյթսին, Լարի Փեյջին, Սերգեյ Բրինին, Ուորեն Բաֆեթին և Սթիվ Բալմերին։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց շահույթի մեծ մասը պայմանավորված է ԱՄՆ բաժնետոմսերի աճով, նշում է հրատարակությունը։ Սա հաստատում է, որ Թրամփը, վերադառնալով Սպիտակ տուն, կիրականացնի ծրագիր, որը կնպաստի հարկերի նվազեցմանը և ավելի քիչ կարգավորումներին։

  • Կիսվել: