շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Թրամփի գտնվելու վայրի մոտակայքում կրակոցները կապ չեն ունեցել քաղաքական գործչի հետ. New York Post

Թրամփի գտնվելու վայրի մոտակայքում կրակոցները կապ չեն ունեցել քաղաքական գործչի հետ. New York Post

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի գտնվելու վայրի մոտակայքում կրակոցները կապ չեն ունեցել քաղաքական գործչի հետ, այս մասին գրում է New York Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Պարբերականի տվյալներով՝ երկու մարդ մասնակցել է Trump West Palm Beach միջազգային գոլֆի խաղադաշտից դուրս տեղի ունեցած փոխհրաձգությանը։

Գաղտնի ծառայությունն արձագանքել է Դոնալդ Թրամփի մոտ տեղի ունեցած կրակոցին, երբ վերջինս դուրս էր գալիս գոլֆի ակումբից։ Ուեսթ Փալմ Բիչում գտնվող Թրամփի միջազգային գոլֆի դաշտի մոտ երկու մարդ կրակել են միմյանց վրա։ Կրակոցները Թրամփին ուղղված չեն եղել։

Թրամփի գոլֆի ակումբի մոտ տեղի ունեցած կրակոցների դեպքով ենթադրյալ կասկածյալը ձերբակալվել է, հայտնել է նրա որդին։

«Իրավապահների փոխանցմամբ՝ հայտնաբերվել է ինքնաձիգ»,- ասվում է Թրամփ կրտսերի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփի դեմ հերթական մահափորձն է իրականացվել:

 

  • Կիսվել: