The Times․ Ռուսաստանի տնտեսությունը հյուծվել է Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքով
Ռուսաստանի տնտեսությունը գրեթե հինգ տարի շարունակվող Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքով լրջորեն հյուծվել է, գրում է The Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ ֆինանսական շրջանակների ներկայացուցիչները նախազգուշացնում են ոչ միայն ռուսաստանցիների բարեկեցության երկարաժամկետ անկման, այլև սոցիալական ճգնաժամի ռիսկի մասին, որը կարող է քաղաքականապես վտանգավոր դառնալ Կրեմլի համար։
Միաժամանակ Վլադիմիր Պուտինը կարող է փորձել խաղադրույք կատարել նոր լայնածավալ էսկալացիայի և մոբիլիզացիայի վրա՝ պատերազմի ընթացքը բեկելու համար, փոխանցում է Bild-ը։
«Հնարավոր է՝ Պուտինը ամեն ինչ դնի էսկալացիայի վերջին ալիքի վրա՝ զանգվածային, վճռորոշ մոբիլիզացիայի, որը պետք է կոտրի Ուկրաինայի մարտական ոգին։ Սակայն նրա ֆինանսական շրջանակներից քննադատները հասկանում են, որ Ռուսաստանը պարզապես չի կարող իրեն թույլ տալ անվերջ ֆինանսավորել այս կործանարար պատերազմը», — գրում է The Times-ը։
Պարբերականը նշում է, որ որքան երկար է շարունակվում պատերազմը, այնքան ծանր են դրա հետևանքները Ռուսաստանի տնտեսության համար, և այնքան ավելի քիչ հնարավորություն ունեն իշխանությունները ռազմական ծախսերը հետագա ավելացնելու համար։



