«Տեսնում ենք Արևմուտքի կողմից պղտոր ջրում ձուկ բռնելու մեծ ցանկություն». Զախարովա
«Պետք է ամեն ինչ անել, որ աշխարհի տարբեր երկրներում տիրող ապակայունացումը չտարածվի մեր տարածաշրջանում». հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում, և տարածաշրջանի երկրները պետք է պայքարեն այդ փորձերի դեմ․
«Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի և հենց ՆԱՏՕ-ի բլոկի երկրների կողմից պղտոր ջրում ձուկ բռնելու մեծ ցանկություն, իսկ դրանից առաջ՝ պղտոր ջուրը խառնելը։ Այս փորձերն առաջին անգամ չեն տեղի ունենում»,-ասել է Զախարովան։