երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Թել Ավիվը դարձել է կյանքի համար ամենաթանկ քաղաքն աշխարհում

Թել Ավիվը դարձել է կյանքի համար ամենաթանկ քաղաքն աշխարհում

Թել Ավիվը գներով առաջ Է անցել Փարիզից եւ Հոնկոնգից եւ 2021 թվականին դարձել կյանքի համար ամենաթանկ քաղաքն աշխարհում:

Դեկտեմբերի 1-ին այդ մասն հայտնել Է The Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով ամբողջ աշախրհի 173 քաղաքներում կյանքի արժեքի հետազոտությունը (Worldwide Cost of Living 2021), որը պատրաստել են Մեծ Բրիտանիայի Economist Group ընկերության վերլուծաբանները:
 
Թերթը նշում Է, որ 2020 թվականին Թել Ավիվը եղել Է ըստ թանկության հինգերորդ հորիզոնականում Փարիզից, Հոնկոնգից, Օսակայից եւ Ժնեւից հետո: Քաղաքի թռիչքն առաջին տեղ պայմանավորված Է ամերիկյան դոլարի նկատմամբ իսրայելական շեկելի փոխարժեքի երկարատեւ աճով եւ սննդամթերքի ու տրանսպորտի գների աճով, նշում Է հրատարակությունը:
 
Վերջինիս տվյալներով՝ քաղաքում այս տարի ապրանքների եւ ծառայությունների գները միջին չափով աճել են տեղական արժույթով 3,5 տոկոսով՝ անցյալ տարվա ընդամենը 1,9 տոկոս աճի համեմատությամբ: Համավարակի սկզբից դոլարի նկատմամբ իսրայելական արժույթն ամրապանդվել Է գրեթե 10 տոկոսով: Մեկ ամիս առաջ փոխարժեքը հասել Է մեկ դոլարի դիմաց 3,04 շեկելի՝ անցյալ դարի 90-ական թվականների կեսերից ի վեր առաջին անգամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: