Թեհրանը կպատասխանի իրանցի դիվանագետների նկատմամբ ԵՄ հնարավոր արգելքներին. ԱԳՆ
Թեհրանը հայելային պատասխան կտա ԵՄ-ի կողմից իրանցի դիվանագետների նկատմամբ հնարավոր արգելքներին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նա, մասնավորապես, նշել է. «Իրանը չի պատրաստվում թշնամանալ ԵՄ-ի հետ, բայց ցանկացած սահմանափակման կտա հայելային պատասխան»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների ֆոնին արգելել է Եվրախորհրդարանի շենք մուտք գործել իրանական դիվանագետներին և Բրյուսելում Իրանի այլ ներկայացուցիչներին:


