շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հետ հրաժեշտի պաշտոնական արարողությունը

Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հետ հրաժեշտի պաշտոնական արարողությունը

Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ պաշտոնական հրաժեշտի արարողությունը, ով զոհվել է փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով, հաղորդում է Mehr-ը։

Արարողությունն անցկացվում է Մոսալլայի մեծ մզկիթում, ուր վաղ առավոտից սկսել են հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ Թեհրանից և երկրի այլ քաղաքներից։

Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մասնակիցներից շատերը ժամանել են բացումից մի քանի ժամ առաջ՝ զբաղեցնելով համալիր տանող փողոցներն ու հատուկ հատկացված տարածքները, որպեսզի առաջին իսկ րոպեներից ներկա լինեն հրաժեշտի արարողությանը։

Տեղական ժամանակով առավոտյան 04:00-ին այցելուների համար բացվել են համալիրի դարպասները։ Արարողության պաշտոնական մեկնարկից քիչ առաջ զոհված առաջնորդի մարմինը տեղափոխվել է հանրային հրաժեշտի համար հատուկ պատրաստված վայր։

Սգո արարողությամբ մեկնարկում են այաթոլլահ Ալի Խամենեիին նվիրված եռօրյա պաշտոնական հիշատակի միջոցառումները։ Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ գերագույն առաջնորդը զոհվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարձակման հետևանքով։

  • Կիսվել: