երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը չվերթների սահմանափակումից հետո

Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը չվերթների սահմանափակումից հետո

Իրանի մայրաքաղաքի Մեհրաբադ միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը ավիաչվերթների սահմանափակումից հետո, ինչը կապված էր Մերձավոր Արեւելքում ստեղծված լարվածության, Իսրայելի տարածքին Իրանի հասցրած հրթիռային հարվածի հետ, տեղեկացրել է ILNA գործակալությունը։

Մեկ օր առաջ երկրի Քաղավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն տեղեկացրել էր, որ ավիաչվերթներն Իրանում չեղարկվել են մինչեւ հինգշաբթի առավոտ՝ կապված Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի հետ։

«Մեհրաբադ միջազգային օդանավակայանը նորից սկսել է ավիաչվերթներ կատարել դրանց սահմանափակումից հետո»,- նշվել է գործակալության հաղորդման մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: