Թեհրան-Բաքու հարաբերությունները բարիդրացիության ուղու վրա են. ԻԻՀ ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է. «Թեհրան-Բաքու հարաբերությունները գտնվում են բարիդրացիության ուղու վրա», գրում է parstoday.com-ը:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ Իսլամական Հանրապետությունն իր հարևաններին համարում է իր հարազատները՝ հավելելով. «Որոշ հարցերում կարող են լինել կարծիքների տարբերություններ ու տարաձայնություններ, սակայն կարևոր է, որ երկու կողմից կա լուրջ կամք՝ հաղթահարելու խոչընդոտները։
Նա հավելել է. «Ես կշարունակեմ իր շփումները և խորհրդակցությունները Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ հարաբերությունների համակողմանի զարգացման և թյուրիմացությունները հաղթահարելու նպատակով»։
Իրանի արտգործնախարարը նաև ասել է.«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ կոմիտե՝ հանրային և լրատվական տարածքի ավելի լավ կառավարման համար»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ԱՊՀ վիրտուալ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր. «Հայաստանը, համաձայնության գալով Իրանի հետ, շուրջ 30 տարի օգտագործել է Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները՝ Եվրոպա թմրանյութ տեղափոխելու համար»: