հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Ճապոնիայում տեղատարափ անձրեւների զոհերի թիվը հասել է ութի

Ճապոնիայում տեղատարափ անձրեւների զոհերի թիվը հասել է ութի

Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզում տեղատարափ անձրեւների զոհերի թիը հասել է ութի։ Այս մասին տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։

Բացի այդ, տեղի իշխանությունների տվյալներով՝ անհայտ է եւս յոթ մարդու ճակատագիր։ Նրանցից երկուսը համարվում է անհետ կորած, մյուսների հետ չի հաջողվում կապ հաստատել, համոզվելու համար, որ նրանք անվտանգության մեջ են։

Որոշ բնակավայրեր նոյեմբերի 24-ի երեկոյան դրությամբ մեկուսացվել են սողանքների եւ ընկած ծառերի պատճառով։

Անձրեւների պատճառով շատ տներ հեղեղվել են, մի քանի շենքեր քանդվել են սողանքի հետեւանքով։ Դրանց ստույգ թվաքանակը պարզվում է։

Օդերեւութաբանների խոսքով՝ երկրաշարժերի շարքից հետո, որոնք տեղի են ունեցել թերակղզում տարեսկզբին, ընդերքը Նոտոյում մինչեւ այժմ փուխր է, ինչի պատճառով անգամ թեթեւ անձրեւները կարող են սողանքներ առաջացնել։

  • Կիսվել: