Ճապոնիայի վարչապետը ցանկանում է Թրամփին առաջարկությունների փաթեթ ներկայացնել
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան շաբաթ օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքեր սահմանելու կապակցությամբ մտադիր է Ճապոնիայից առաջարկների «փաթեթ» ներկայացնել Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին։
«Ամերիկայի հետ բանակցություններում ես ցանկանում եմ Ճապոնիայի առաջարկը ներկայացնել որպես փաթեթ, ուստի ժամանակ կպահանջվի, բայց մենք հաջողության կհասնենք, եթե դա անենք»,- լրագրողներին ասել է վարչապետը։
Ուրբաթ օրը Իսիբան հայտարարել է մաքսատուրքերի ներդրման հետ կապված Թրամփի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին։ Շաբաթ օրը նա լրագրողներին ասել է, որ զրույցը կարող է տեղի ունենալ «ամենաշուտը հաջորդ շաբաթ» (Ճապոնիայում շաբաթը սկսվում է կիրակի օրը)՝ երկու կողմերի համար հարմար ժամանակ: