Ճապոնիայի ԱԳ նախարարը Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելու մտադրություն է հայտնել
Այսօր Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան NHK հանրային հեռարձակողի թոք շոուի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է հունվարի 20-ին մասնակցել ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի երդմնակալությանը, քանի որ վարչապետ Սիգերու Իշիբայի կառավարությունը հույս ունի իր դաշնակցի հետ սերտ կապեր պահպանել անվտանգության ոլորտում, տեղեկացնում է Reuters-ը։
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք ձգտում ենք վստահելի հարաբերություններ կառուցել Թրամփի վարչակազմի հետ»:
Տակեշի Իվայան հավելել է, որ ձգտում է հանդիպել սենատոր Մարկո Ռուբիոյի հետ, որին Թրամփը առաջադրել է պետքարտուղարի պաշտոնում։
Նշենք, որ սա կլինի Իվայայի առաջին այցը Միացյալ Նահանգներ հոկտեմբերին արտգործնախարար դառնալուց հետո: