Թբիլիսիում տղամարդուն նետել են բարձրությունից, ապա հրկիզել
Ոստիկանությունը հայտնել է Թբիլիսիում դաժան սպանության բացահայտման մասին. որպես մեղադրյալ ձերբակալվել է 23-ամյա մի երիտասարդ, հայտնում է Грузия Online-ը։
Հետաքննության տվյալներով՝ կոնֆլիկտ է տեղի ունեցել 23-ամյա և 26-ամյա տղայի միջև։ Կռիվ է սկսվել։ Ավագ հակառակորդի գլխին հարվածել են ծանր առարկայով։ Այնուհետև նրան շպրտել են կառուցվող շենքից և այրել նրա մարմինը:
Դաժան սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Այս հանցանքը պատժվում է մինչև 15 տարի ազատազրկմամբ։