ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թբիլիսիում «Միասնության» երթ է անցկացվել

Թբիլիսիում «Միասնության» երթ է անցկացվել

Վրաստանի էթնիկ խմբերի ներկայացուցիչներն այսօր Թբիլիսիի Հանրապետության հրապարակից «Միասնության» երթ են անցկացրել, գրում է aliq.ge-ն:

Երթին մասնակցել են Վրաստանի էթնիկ խմբերի ներկայացուցիչ քաղաքացիները՝ հայեր, քրդեր, քիստեր, ադրբեջանցիներ, հրեաներ, հույներ և այլք։ Նրանք երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք։

Ցույցի մասնակիցները միանում են քաղբանտարկյալներին ազատ արձակելու, նոր, արդար ընտրությունների անցկացման և Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի վերսկսման պահանջներին:

«Միասնության» երթին ցուցարարները ծածանել են Վրաստանի և Եվրամիության դրոշները։

Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող անձնակազմը:

Հիշեցնենք, արդեն երեք շաբաթից ավելի է, ինչ Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում բողոքի ցույցեր են անցկացվում։ Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու գործընթացում մարդիկ սկսեցին զանգվածաբար փողոց դուրս գալ այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը 4 տարով օրակարգից հանեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների հարցը։

  • Կիսվել: