երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա

Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա

Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։

«Ցավոք սրտի, Չեխիայի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված մեր ցուցահանդեսը մեկ շաբաթ անց ավարտվեց այս կերպ»,-սոցցանցերում գրել է Վրաստանում Չեխիայի դեսպան Պետր Կուբերնատը։

Ցուցահանդեսը կազմակերպել էր դեսպանությունը Թբիլիսիի Վացլավ Հավելի անվան այգու ցանկապատի վրա։

Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թոֆթ Սորենսենն արձագանքել է վանդալիզմի արարքին։

«Թբիլիսիում Դանիայի դեսպանատունը համերաշխություն է հայտնում Վրաստանում մեր չեխ գործընկերներին։ Նման գործողությունները խարխլում են մշակութային երկխոսության նկատմամբ հարգանքի հիմնական արժեքները»,-գրել է դեսպանը։

Վրաստանի ՆԳՆ-ն և Արտաքին գործերի նախարարությունը չեն մեկնաբանել միջադեպը։

  • Կիսվել: