երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը նշանակված է նոյեմբերի 12-ին

Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը նշանակված է նոյեմբերի 12-ին

Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը, որով անցնում է ՀՀ քաղաքացի Ի. Ա. – ն, նշանակված է նոյեմբերի 12-ին։ Այս մասին հայտնել է փաստաբանԹեոնա Փերաձեն։

Թեոնա Փերաձեն Armenia Sputnik-ին տված հարցազրույցում հստակեցրել է, որ իր պաշտպանյալը ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ, իսկ հետաքննությունը դեռ շարունակվում է: Փաստաբանն ընտանիքից ակնկալում է անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր։

«Հույս ունեմ, որ մինչև առաջին նիստը կհասցնենք փորձաքննություն նշանակել նրա առողջական վիճակի վերաբերյալ»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թբիլիսիում վնասվել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կիսանդրին։

Ձերբակալվածի փաստաբանը հաստատել է, որ վերջինս Հայաստանի քաղաքացի է։ Փաստաբանի խոսքով՝ 40 տարեկան տղամարդ է, նա Թբիլիսի է ժամանել որպես զբոսաշրջիկ։

 

  • Կիսվել: