հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Թբիլիսիի վերգետնյա հասարակական տրանսպորտի վրա կիբեռհարձակում է իրականացվել

Թբիլիսիի վերգետնյա հասարակական տրանսպորտի վրա կիբեռհարձակում է իրականացվել

Հաքերային հարձակում է իրականացվել Թբիլիսիի հասարակական տրանսպորտի վճարային համակարգի վրա, որը կառավարվում է «Վրաստանի բանկի» կողմից. որոշում է կայացվել անջատել համակարգը: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Հետաքննությունը միանշանակ կպարզի, թե որտեղից է տեղի ունեցել կիբեռհարձակումը: Ներկայում ավտոբուսներով և միկրոավտոբուսներով երթևեկության համար վճարումը դադարեցված է: Աշխատանքներ են տարվում վճարային համակարգի վերականգնման ուղղությամբ», - ասել է նա։

Ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղևորները քարտերով վճարումներ կատարելիս սարքերից լսել են Վրաստանի և Եվրամիության օրհներգերը, վրացի նախկին քաղաքական գործիչների ելույթները, ինչպես նաև «Կեցցե Վրաստանը: Կեցցե Ուկրաինան» բացականչություններ։

Վերգետնյա փոխադրամիջոցներով երթևեկությունը ժամանակավորապես անվճար են դարձրել:

 

  • Կիսվել: