Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ժամանակ մի քանի մարդ է տուժել
Վրաստանի մայրաքաղաքի «Թբիլիսի մոլ» առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ժամանակ մի քանի մարդ է տուժել, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Մինչ այս բողոքի ակցիայի ընթացքում մի քանի բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև։
Բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված մի քանի հոգու շտապօգնության բրիգադները տարել են դեպքի վայրից։
Տուժածների մեջ է «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատորը։
Այս պահին հայտնի չէ, թե ինչ վնասվածքներ են ստացել տուժածները։