երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Թայվանը պատասխան մաքսատուրքեր չի սահմանի ամերիկյան ապրանքների համար

Թայվանը պատասխան մաքսատուրքեր չի սահմանի ամերիկյան ապրանքների համար

Թայվանի առաջնորդ Լայ Ցինդեն հայտարարել է, որ չի պատրաստվում ամերիկյան ապրանքների համար պատասխան առեւտրային մաքսատուրքեր սահմանել, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերը չեն տարածվում կիսահաղորդիչների վրա, որոնք Թայվանի արտահանման հիմնական ապրանքն են:

Իր նստավայրում փոքր և միջին ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նախագահ Լայ Ցինդեն ասել է, որ, հաշվի առնելով Թայվանի կախվածությունը առևտրից, տնտեսությունը անխուսափելիորեն կտուժի մաքսատուրքերի պատճառով, բայց նա կարծում է, որ դրանց ազդեցությունը կարելի է նվազագույնի հասցնել:

Լայի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի պայմաններում Թայվանը չի պատրաստվում պատասխան մաքսատուրքեր ձեռնարկել, և ԱՄՆ-ի հանդեպ ձեռնարկությունների ներդրումային պարտավորությունների մեջ փոփոխություններ չեն լինի, քանի դեռ դրանք բխում են ազգային շահերից»:

Հաղորդվում է, որ նա հայտարարել է  նաև, որ Թայվանն այժմ կաշխատի վերացնել առևտրային խոչընդոտները և խրախուսել այլ ընկերությունների իրենց ներդրումները ԱՄՆ-ում աստիճանաբար ավելացնելու համար:

  • Կիսվել: