ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Տայանին լիակատար աջակցություն է հայտնել միջուկային գործարքի շուրջ բանակցություններին

Տայանին լիակատար աջակցություն է հայտնել միջուկային գործարքի շուրջ բանակցություններին

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին ընդունել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիին, որը Հռոմ է ժամանել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար:

«Հռոմը խաղաղության և երկխոսության մայրաքաղաքն է։ Ես հանդիպել եմ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ և լիակատար աջակցություն հայտնել միջուկային գործարքի շուրջ բանակցություններին։ Իտալիայի կառավարությունը հուսով է, որ միասին մենք կկարողանանք հասնել Մերձավոր Արևելքի խնդրի դրական լուծմանը»,- գրել է Տայանին X-ի միկրոբլոգում:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Հռոմում Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում մեկնարկել են իրանական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները:

  • Կիսվել: