Իլոն Մասկը ակտիվացրել է Starlink արբանյակներն Ուկրաինայի տարածքի համար
Իլոն Մասկը դրական է արձագանքել Ուկրաինայի փոխվարչապետի խնդրանքին ակտիվացնել Starlink արբանյակներն Ուկրաինայի տարածքի համար: Այդ արբանյակները Ուկրաինան կապահովեն գերարագ ինտերնետով: Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ, երկրի Թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆյոդորովը Մասկին դիմել էր Twitter-յան գրառմամբ, խնդրելով Ուկրաինան ապահովել Starlink-երի տերմինալներով, որոնք արբանյակային կապը հասանելի դարձնելու համար են: Մասկն էլ քիչ առաջ ասաց, որ ծառայությունն ակտիվացված է, իսկ տերմինալներն արդեն ճանապարհին են: