շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել

Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել

Ապրիլի 13-ի առավոտյան Տաջիկստանում, ինչպես հայտնել ենք, երկրաշարժ է տեղի ունեցել: Այն մասնակի վնաս է հասցրել 17 տան, վնասներ կան նաև դպրոցի շենքում։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռաշտի շրջանում՝ երկրի մայրաքաղաքից 160 կիլոմետր հեռավորության վրա։ Տարերային աղետի ուժգնությունը, ըստ սեյսմոլոգների, կազմել է 5,9 բալ։

Գյուղերից մեկում երկրաշարժի հետևանքով փլված տան պատերից մեկի տակ երեք տարեկան երեխա է մնացել ու զոհվել:

Հետցնցումները զգացել են նաև Տաջիկստանի հարևան Ուզբեկստանի և Ղազախստանի բնակիչները, սակայն այնտեղից վնասների մասին տեղեկություններ չկան։ 

Առաջին երկրաշարժից երեք ժամ անց Տաջիկստանը կրկին սկսել է ցնցվել, սակայն այս անգամ ցնցումների ուժգնությունն այդքան ուժեղ չի եղել և գնահատվել է 4,2 բալ։

  • Կիսվել: