Ստոլտենբերգը նշել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հիմնական պայմանը
Ֆինլանդիան եւ Շվեդիան հազիվ թե կարողանան դառնալ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում դաշինքի անդամության թեկնածու, եթե չկատարեն Թուրքիայի պահանջները։ Այս մասին նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի:
«Երբ դաշնակիցը բարձրացնում է խնդիրը, դուք պետք է լուծեք այն։ Այդպես միշտ եղել է»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան, որպես հրավիրված երկրներ, կկարողանան մասնակցել Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 28-30-ը: Ստոլտենբերգը նշել է, որ իրենց համար «դժվար կլինի» ամրապնդվել որպես թեկնածու երկրներ, եթե նրանք մինչեւ հունիսի 28-ը չպատասխանեն Թուրքիայի պահանջներին: