ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ստամբուլում դատարանի շենքի մոտ անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել. կքննվի Իմամօղլուի գործը

Ստամբուլում դատարանի շենքի մոտ անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել. կքննվի Իմամօղլուի գործը

Իրավապահ մարմինները անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկել Ստամբուլի դատարանի մոտ, որտեղ քննվելու է Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործը:

Ըստ թուրքական աղբյուրների՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը, որը ձերբակալվել էր կոռուպցիայի և ահաբեկչական գործունեությանն օժանդակող կազմակերպության գործով, ավարտել է իր ցուցմունքը: Դատավարությունը տևել է հինգ ժամ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել, չնայած իշխանությունները ուժեղացրել են մի շարք կենտրոնական փողոցների անվտանգությունը և մինչև կիրակի արգելել են քաղաքում ցանկացած հանրահավաք:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: