ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում նշանակվել է ժամանկավոր պաշտոնակատար

Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում նշանակվել է ժամանկավոր պաշտոնակատար

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդադեմոկրատական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո նշանակվել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ Ստամբուլի քաղաքապետարանի բնականոն աշխատանքը չխաթարելու համար Ստամբուլի ժամանակավոր քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի Ստամբուլի քաղաքապետարանի խորհրդի անդամ CHP-ական Նուրի Ասլանը։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին վաղ առավոտյան ձերբակալվել է Էքրեմ Իմամօղլուն: Նա կասկածվում է կոռուպցիայի, ահաբեկչության օժանդակման և կաշառակերության մեջ։

 

  • Կիսվել: